Պուանտներ Աննայի համար. մաս 2

Ես ավարտեցի իմ գիրքը: Շատ հետաքրքիր էր: Ես խորհուրդ կտամ, որ իմ ընկերները ևս կարդան իմ գիրքը: Ես գրքի մեծ մասը, եթե չեք մոռացել, պատմել եմ ձեզ: Հիմա շարունակեմ պատմել իմ գրքի մասին:

Մի օր Աննան հիվանդանում է, նա ունենում է համերգ, որին անպայման պետք է մասնակցեր: Նա մայրիկին խնդրեց, որ հագնի պուանտներ: Մայրիկն ասաց.

-Ո՛չ, դու ջերմություն ունես:

Նա մի օր առողջացավ, սկսեց համերգի պարերը պարել, բայց շատ քիչ ժամանակ ուներ: Համերգի օրը նա շատ գեղեցիկ պարեց: Դրանից հետո նա դարձավ իր երկրի ամենահայտնի պարուհին:

Ջաննի Ռոդարի

Ծնվել է Հյուսիսային Իտալիայում, Օրտա լճի ափին գտնվող Օմեն քաղաքում։ Նրա հայրը հացթուխ էր: Հայրը մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկանում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ 1939 թ. նա կարճատև ուսանել է Միլանի համալսարանում։ 1966-1969 թթ. նա ակտիվ զբաղվում էր երեխաների համար տարբեր նախագծերով։ 

Գարուն

Երբ գարունը գալիս է, ծառերը ծաղկում են, ձյան փոխարեն սպիտակ ծաղիկներ են ծաղկում:

Երբ ծառերը ծաղկում են, երկիրն ավելի գեղեցկանում է:

Երբ արևը ժպտում է, շատ լավ է լինում մարդկանց համար, որովհետև շատ արևոտ է լինում:

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Մենք գնացինք Արագածոտնի մարզ՝ Տեղեր գյուղ: Այնտեղ ես մտա եկեղեցի և մոմ վառեցի: Հետո մենք նկարեցինք եկեղեցին: Մենք խաղացինք ձվակռիվ: Այնտեղ ես մի անգամ հաղթեցի, մի անգամ չհաղթեցի: Մենք երգեցին, պարեցինք, ես Ակլատիզ պապի դերը խաղացի: Բոլորը վախենում էին ինձնից: Ես և ընկերուհիներս պիկնիկ արեցինք: Այնտեղ մենք տեսանք մեծ եկեղեցի և ցայտաղբյուր:

Եթե աշխարհը շուռ գար

Եթե աշխարհը շուռ գար, մարդիկ կխելագարվեին: Եթե աշխարհը շուռ գար, ծառերի ծաղիկները հողի մեջ կլինեին, իսկ ծառերի արմատները կլինեին ծաղիկների փոխարեն: Եթե աշխարհը շուռ գար, ծովերը երկնքում կլինեին, իսկ երկինքը՝ ծովերի փոխարեն:

Զատկատոնն իմ ընտանիքում

Մենք Զատիկը նշել ենք տանը՝ մայրիկիս, հայրիկիս, եղբորս, երկու տատիկներիս, պապիկիս, հորաքրոջս և մորաքրոջս հետ: Զատկի սեղանին եղել է տապակած կանաչի, չամչով փլավ, կուլիչ,գունավոր ձու, ձուկ, կանաչեղեն, պանիր և բանջարեղեն: Մենք շատ լավ Զատկի տոն ունեցանք, զարդարված սեղանով, գունեղ նապաստակներով, փուչիկներով և դեղին ճուտիկներով: Ես մայրիկիս օգնել եմ սեղանը զարդարել, ձու ներկել: Ես Զատկին հագել էի դեղին շորեր, որ նմանվեի ճուտիկի: Մայրիկս հագել էր կարմիր, որ նմանվեր զատիկի: Ինձ և եղբորս նվիրեցին հագուստ և կոնֆետներ: Իմ ամենասիրելի տոնն իմ ծնունդն է և Զատիկը: Մենք ձվակռիվ խաղացինք: Ամենաուժեղ ձուն իմն էր: Ձվակռվի ժամանակ ես հաղթեցի։Մենք այդպես ուրախ նշեցինք Զատկատոնը:

Ձվի մասին

Զատկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր։ Ձվերը ներկվում են արհեստական, լուծվող կերակրային ներկերով, գունավոր թղթերով կամ կտորներով։ Որպես բնական գունանյութեր օգտագործվում են սոխի կեղևներ, սուրճ: Զատկի կիրակի օրը եկեղեցու բակում մանուկները (ինչպես և մեծերը)<<հավկիթ են խաղում>>։ Այս խաղը տեղի է ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է մեկ ներկված հավկիթ, մեկ ծայրը դեպի վեր, մյուսն իր ներկված հավկիթի նույն ծայրը (սուր կամ լայն) արագ իջեցնում է և խփում մյուսի հավկիթին։

Ես կուզեի ստեղծել

Ես կուզեի ստեղծել ժամանակի մեքենա, որի շնորհիվ կկարողանայի գնալ հետ և իմ սխալներն ուղղել: Կուզեի ստեղծել մի ռոբոտ, որն ինձ կօգներ անել դասերս: Կուզեի ստեղծել մի գիրք, որի մեջ լինեին աշխարհի բոլոր վայրերը: Երբ ես սեղմեի մի վայրի վրա, օրինակ Թումոյի այգի, կհայտնվեի այնտեղ: Ես կուզեի ստեղծել մի շիշ, որը երբ բացեի, մարդիկ կբարիանային: Ես կուզեի ստեղծել մի կոնֆետ, որի մեջ լիներ սարդ: Երբ Հելոինին մարդիկ բացեին այդ կոնֆետը, կվախենային: Ես կուզեի ստեղծել լիքը միաեղջյուրներ և տանեի Երևանի կենդանաբանական այգի, որ երեխաները գային ու հիանային միաեղջյուրներով:

Моя неделя

Я учусь в третьем классе.
Понедельник – самый сложный день.

В среду я свободная.

Четверг – моя любимый день .
В пятницу, как и во вторник, я посещаю бассейн.

Во вторник я очень занята.


Субота и воскресенье – лучшие дни недели