Ծովի բնակիչները Գայանե Օհանյան

Ես կարդացի Գայանե Օհանյանի հեքիաթը:Շատ հետաքրիր էր:Ես խորհուրդ կտայի, որ իմ ընկերները այդ հեքիաթը կարդային:Կար-չկար ծովում ապրող կենդանիներ կային:Նրանաք շատ ընկերասեր կենդանիներ էին:Մի օր ութվոտնուկը գնավ մի սունդուկ, որի մեջ կար վոսկի:

-Ու՜ռա վոսկի եմ գտել:

-Հարուստ եմ:

-Բայց ով ասաց ,որ այդ վոսկին միային քեզ է պատկանում:

-Մի

Գառնի Կրիստալլայն

Մենք գնացինք Գառնի Կրիստալլայն ջրի գործարան: Այնտեղ մենք հագանք թիկնոցներ, գլխարկներ, բախիլներ: Մեզ տվեցին այցեքարտեր: Մենք կանգնեցինք ախտահանիչ սարքի վրա, որ մեզ հետ բակտերիաներ ներս չմտցնենք: Գործարանում տեսանք, թե ինչպես են փոքր կապսուլաները դառնում մեծ շշեր: Հետո տեսանք, թե ոնց են այդ շշերի վրա պիտակներ կպցնում, այնուհետև փաթեթավորվում են: Այնտեղ մեզ նվերներ տվեցին: Աշխատողները մեզ նվերներն ընտրելու հնարավորություն տվեցին: Այնտեղ կար նարնջի հյութ, կոկա կոլա, տանձի հյութ, ջուր, թարխունի հյութ: Ես ընտրեցի տանձի հյութը, նարնջի հյութը և ջուրը: Այնտեղ ինձ ամենից շատ դուր եկավ պիտակներ կպցնելու գործընթացը: Հետո մենք գնացինք Գառնի՝ Քարերի Սիմֆոնիա:

Ջրի օգտակար հատկությունները

Փաստ 1. Ջուրը ամենասովորական եւ հասարակ նյութն է մեր մոլորակի վրա: Միեւնույն ժամանակ ջուրը իր մեջ թաքցնում է բազմաթիվ գաղտնիքներ: Մինչեւ հիմա մասնագետները շարունակում են հետազոտել այն եւ գտնել նորանոր հետաքրքիր տվյալներ:

Փաստ 2. Ջուրը կյանքի հիմքն է: Բոլոր կենդանիների եւ բուսականության մեջ կա ջրի որոշակի քանակություն:

Փաստ 3. Ջուրը ոչ միայն կյանք է տալիս, այլև կարող է այն վերցնել:

Փաստ 4. Աշխարհի հիվանդությունների 85%-ը բաժին է հասնում ջրին:

Փաստ 5. Ծովային ջուրը բավական սննդարար հեղուկ է:

Փաստ 6. Սառը ջրով լվացք անելը օգտակար է հագուստի համար: 

Փաստ 7. Կարճատև ցնցուղ ընդունելու համար ավելի քիչ ջուր է սպառվում, քան լոգանք ընդունելիս:

Փաստ 8. Միրգն ու բանջարեղենը լվանալիս ծորակը փակե՛ք: 

Փաստ 9. Բաց ծորակը յուրաքանչյուր րոպե մղում է 6-12 լ ջուր: 

Փաստ 10. Նախքան թեյնիկը լցնելը հաշվարկե՛ք, թե որքան ջուր է հարկավոր: 

Մրջյունն ու Կայծոռիկը

Ես կարդացի Մրջյունն ու Կայծոռիկը հեքիաթը: Այն շատ հետաքրքիր էր: Ես իմ ընկերներին խորհուրդ կտայի, որ այս հեքիաթը կարդային: Գրքի հեղինակն է Գայանե Օհանյանը: Հիմա պատմեմ հեքիաթի մասին:

Կար-չկար մի մրջյուն կար, որը շատ աշխատասեր էր: Մրջյունները մինչև արևի մայր մտնելը պետք է մաքրեին տարածքը: Այդ օրը թագուհու ծնունդն էր: Թագուհին մեկ ժամ անց եկավ նայելու իր մրջյուններին: Տեսավ Մունիկն աշխատասեր մրջյունին և ասաց.

-Ապրե՛ս Մունիկ, եթե այսպես շարունակես, քեզ զինվորի կոչում կտամ:

-Օ՜ այո, իհարկե կշարունակեմ:

-Իսկ հիմա գնա տերև բերելու:

-Լավ:

Նա գնաց շատ հեռու և վերջապես մի տերև գտավ: Արդեն արևը մայր էր մտնում ու եթե նա տերևը չհասցներ թագուհուն, զինվորի կոչում չէր ստանա:

-Բարև,- ասաց Կայծոռիկը:

-Դու ո՞վ ես,- հարցրեց մրջյունը:

-Ես Կայծոռիկն եմ: Ես քեզ կլուսավորեմ ու դու կհասնես քո տուն:

-Զգույշ չղջիկը:

-Մտիր քարի տակ:

-Լավ:

Կայծոռիկը գնաց պատմեց թագուհուն իր գլխին եկածը: Թագուհին նրան զինվորի կոչում տվեց:

Իմ հորինուկները

Հեքիաթների հեղինակ՝ Հասմիկ Հակոբյան

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք…

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք, աշխարհում ամենաքիչը միլիոնավոր ծառեր կլինեն։ Երբ զբոսաշրջիկները գան ուրիշ երկրներից, այլևս չեն ցանկանա ետ վերադառնալ իրենց երկիր: Ես ինքս տնկել եմ երկու ծառ:

Ջեկոյի նոր արկածները

Մի անգամ Ջեկոն ամուսնացավ: Ջեկոյի կինը՝ Արմինեն , երկու ձագ ունեցավ: Նրանք անունները դրեցին Նարեկ և Հասմիկ:Նարեկը ու Հասմիկն էլ մեծացան , մեծ շներ դարձան:Նարեկն էլ մեծացավ և իր բալիկի անունը դրեց Աշոտ: Հասմիկը իր բալիկի անունը դրեց Նոյ:

Եթե աշխարհը շուռ գար

Եթե աշխարհը շուռ գար, մարդիկ կխելագարվեին: Եթե աշխարհը շուռ գար, ծառերի ծաղիկները հողի մեջ կլինեին, իսկ ծառերի արմատները կլինեին ծաղիկների փոխարեն: Եթե աշխարհը շուռ գար, ծովերը երկնքում կլինեին, իսկ երկինքը՝ ծովերի փոխարեն:

Ես կուզեի ստեղծել

Ես կուզեի ստեղծել ժամանակի մեքենա, որի շնորհիվ կկարողանայի գնալ հետ և իմ սխալներն ուղղել: Կուզեի ստեղծել մի ռոբոտ, որն ինձ կօգներ անել դասերս: Կուզեի ստեղծել մի գիրք, որի մեջ լինեին աշխարհի բոլոր վայրերը: Երբ ես սեղմեի մի վայրի վրա, օրինակ Թումոյի այգի, կհայտնվեի այնտեղ: Ես կուզեի ստեղծել մի շիշ, որը երբ բացեի, մարդիկ կբարիանային: Ես կուզեի ստեղծել մի կոնֆետ, որի մեջ լիներ սարդ: Երբ Հելոինին մարդիկ բացեին այդ կոնֆետը, կվախենային: Ես կուզեի ստեղծել լիքը միաեղջյուրներ և տանեի Երևանի կենդանաբանական այգի, որ երեխաները գային ու հիանային միաեղջյուրներով:

Ի՞ նչ կլիներ

Եթե հսկա լինեի, սովորական ուտելիքն ինձ համար շատ մանր կլիներ:

Եթե մրջյունները մարդկանցից մեծ լինեին, նրանք մարդկանց կուտեին:

Եթե տները ծառից կախված լինեին, ամենաքիչը 4 հոգի կարող էր տանն ապրել:

Եթե ծաղիկները հողին կպած չլինեին, կթոռոմեին:

Եթե պաղպաղակները դաշտում աճեին, ուրեմն կհալվեին:

Միլիոն տարի մեզնից հետո

Միլիոն տարի անց շատ բաներ կփոխվեն և կստեղծվեն: Ես շատ կուզեի ապրել միլիոն տարի, որ տեսնեի, թե ինչ նոր բաներ են ստեղծվում: Բայց դա անհնար է: Դրա համար ես որոշել եմ  դառնալ գյուտարար: Պետք է լինել շատ խելացի, որ իմանալ աշխարհի գիտությունները: Ես շատ գրքեր եմ կարդում, որ իմանամ շատ բաներ:

Ծաղկած ծառերը

Ես գարունը մի բանի համար եմ սիրում՝ իր բողբոջների համար: Ես ծառերի նոր բացված սպիտակ ծաղիկները շատ եմ սիրում, հեռվից ինձ թվում է, թե ադիբուդի է: Երբ մոտիկից ես նայում, երևում է, որ ծաղիկ է: Այդ ծաղիկները շատ գեղեցիկ են, բայց երբ ծառերի ճյուղերը երկնքի դիմաց են, ավելի են գեղեցկանում:

Նամակ եղևնուն

Բարև, շատ սիրելի եղևնի ջան: Ես կարդացի քո մասին բանաստեղծությունը և շատ բան հասկացա: Հասկացա, որ դու չես ափսոսում, որ էլ անտառում չես: Ես շատ ուրախ եմ, որ դու քեզ լավ ես զգում երեխաների մոտ, բայց մի կողմից էլ շատ տխուր եմ, որ դու էլ քո մայրիկի մոտ չես: Ես շատ կուզեի քեզ նման ուրախ եղևնի ունենալ տանը:

Չարի վերջը. նոր ավարտ

Երբ ագռավը թռնում է աղվեսի վրա, աղվեսն արթնանում է ու ասում.

-Խնդրում եմ ինձ մի կեր, ես հասկանում եմ, որ շատ չար եմ, բայց ես կփոխվեմ, խոստանում եմ:

Այդ խոսքերից հետո աղվեսն իր խոստացածի համաձայն փոխվում է և բարիանում: Նա ագռավին հրավիրում է իր տուն՝ թեյելու: Նրանք դառնում են մտերիմ ընկերներ:

Երկիր, որտեղ ամեն ինչ արգելվում է

Կար-չկար մի երկիր կար: Այդ երկրի անունը Չի կարելի էր: Այդ երկրում զվարճանալ, խաղալ, պարել, երգել արգելված էր: Այնտեղ միայն կարելի էր աշխատել: Բնակիչներն ասում էին, որ այդ երկիրն աշխարհի ամենավատ և ամենաձանձրալի երկիրն է: Նա, ով հայտնվում էր այդ երկրում, առաջնորդը արգելում էր դուրս գալ երկրից: Նրանք ստիպված մնում էին այնտեղ և աշխատում: Այսպես նրանք դարձան աշխարհի ամենատխուր մարդիկ:

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ես ամփոփում եմ իմ ուսումնական երրորդ շրջանը: Ես այս ուսումնական շրջանում շատ բաներ եմ սովորել, ընկերներ եմ ձեռք բերել, ճամփորդել եմ:

Ճամփորդություններ – Տեղերի վանք, Պատանի հանդիսատեսի թատրոն:

Ընթերցանություն – Կարդացել եմ Պուանտներ Աննայի համար գիրքը և Սառցե սիրտը:

Ընտրությամբ գործունեություն- Ընտրությամբ գործունեությունս երաժշտությունն է, որովհետև ես լավ եմ երգում:

Իմ կարծիքով ես շատ լավ եմ իմ բլոգը վարում:

Ֆլեշմոբ – ֆլեշմոբերին ակտիվ եմ մասնակցել: Մի քիչ բացթողում եմ արել:

Փաստեր մեղուների մասին

Փաստ 1. Մեղուները կարող են երկարացնել իրենց կյանքը 5-6 անգամ:

Փաստ 2. Մեղուներն ունեն սուր հոտառություն. նրանց մոտ այն հարյուր անգամ ավելի ուժեղ է, քան մարդկանց մոտ, և ունակ են տարբերել բույրերը: Իսկ ծաղիկի մասին էլ խոսք չկա. նրանք նեկտարի հոտն զգում են մեկ կիլոմետր հեռավորությունից:

Փաստ 3. Բոլոր մեղուները հինգ աչք ունեն. նրանց պետք է երեք պարզ աչք՝ իրար մոտ գտնվող առարկաները դիտելու համար:

Փաստ 4. Մեղվի թույնն օգտագործում են որպես բուժիչ միջոց։

Փաստ 5. Մեղվամայրը օրը մինչև չորս հազար ձու է ածում:

Փաստ 6. Մեղուն մոլորակի ամենաուժեղ կենդանիներից մեկն է: Նա ընդունակ է բարձրացնել իր քաշից 2 անգամ ծանր բեռ:

Փաստ 7. Մեղուները հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով։

Let’s read

Hello, my name is Juddy. I am 9 and I live in London. I like swimming and reading books. My favourite hobby is playing basketball. I am very good at playing basketball because I am very tall. I am not very good at playing tennis. I like drawing and painting but I don’t like playing computer games. My best friends are Ann and Sara. At the weekend we go to the park.