Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբարի ընթացքում սովորեցի շատ բաներ: Ես նոր հմտություններ ձեռք բերեցի բլոգում աշխատելիս: Սովորեցի Scratch ծրագիրը, որը շատ հետաքրքիր էր: Այս ամսվա ընթացքում ես սովորեցի անգլերեն և ռուսերեն նոր բառեր, մասնակցեցի ֆլեշմոբերի: Ինձ համար ամենից տպավորիչը Գեղասահքի մարզադպրոցում սահելն էր: Ես առաջին անգամ էի սահում: Սահքը ինձ շատ դուր եկավ: Մասնակցել եմ նաև մարզական պարապմունքների: 

Սահադաշտ

Մենք ճամփորդեցինք Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, որտեղ 1 ժամ սահեցինք: Մեր չմուշկները շատ ամուր էին կապել: Այնտեղ մեզ օգնեցին սովորել սահել սահադաշտում: Իմ կյանքում առաջին անգամ էր, որ ես սահում էի սահադաշտում: Ես շատ տպավորված էի:

Հայկական ազգային տարազ

Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները:

Հայկական տարազները շատ հին ավանդույթներ են։

Մեր ազգային տարազը  հաճախ ներգործուն դեր է ունեցել հարևան ժողովուրդների տարազի վրա։

Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զարդարանքներից կարող ենք նշել մանյակը, արծաթե ապարանջանը։

Հոկեյ

Յուրաքանչյուր թիմում լինում են 11 խաղացող: Հոկեյը խաղում են սառույցի վրա: 

Հոկեյը ստեղծվել է 1870թ: Առաջին անգամ խաղացել են1879թ: Հոկեյը կարող են խաղալ  և՛ մեծերը, և՛ փոքրերը: Հոկեյը խաղում են և՛ գնդակով, և՛ տափօղակով: